Ցունամիի խնդրի նախազգուշացման մասին տեղեկություն տարածելու միջազգային օրը 2015-ի դեկտեմբերին Ճապոնիայի նախաձեռնությամբ սահմանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան, հայտնում է Calend-ը։
Այդ երկիրը, գտնվելով սեյսմիկ վտանգի շրջանում, բավարար փորձ է կուտակել ցունամիի հետեւանքների վերացման եւ այդ վտանգի նախազգուշացման ոլորտում։
Սահմանելով այդ օրը՝ ՄԱԿ-ը մի քանի նպատակ էր հետապնդում։ Առաջինը քաղաքացիների եւ պետական կառույցների ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։ Մյուսը հնարավոր ավերիչ եւ մահաբեր հետեւանքների վերացման ճանապարհին գործնական քայլերի ձեռնարկումը։



























