Առեւանգված ամերիկուհուն, հանցագործի ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս գալով, հաջողվել է փախչել նրանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը նկարահանել են Ալաբամա նահանգի լիցքավորման կետի տեսախցիկները:

Տեսանյութում երեւում է, ինչպես է ավտոմքենան մտնում լիցքավորման կայան, իսկ վարորդը խանութ է գնում: Այդ պահին բեռնախցիկից կին է դուրս գալիս եւ վազում է նույն ուղղությամբ:

Խանութում տեսնելով իր զոհին՝ տղամարդը շտապ հասնում է մեքենային եւ արագ հեռանում:

Տուժածը պատմել է, որ իր տուն անծանոթ մարդ է մտել, սկսել է խեղդել, փող պահանջել, այնուհետ կապել եւ փակել  է բեռնախցիկում:

Հանցագործը հաջորդ օրը ձերբակալվել է: