Մայամիի միջազգային օդանավակայանում ուղեւորը փորձել է  օդանավ բարձրանալիս խուսափել զննությունից եւ թռիչքուղի է դուրս եկել ուղեբեռը սքանավորող սարքի միջոցով։

Տեսախցիկները ֆիքսել են տղամարդուն, որը American Airlines–ի հաշվառման սեղանի մոտ պառկել է բեռները սքանավորող սարքի վրա եւ անցել պայուսակների եւ ճամպրուկների հետ միասին։

Նրան ձերբակալել են արդեն թռիչքուղու վրա։ Օդանավակայանում Miami Herald–ի աղբյուրները հայտնել են, որ եթե ելքի մոտ այդ պահին օդանավ լիներ, տղամարդը կարող էր անարգել մտնել։

Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել։ Կասկածյալի անունը չի հաղորդվում։