Հնդկաստանում կախարդության կասկածանքով 5 կին ծեծի է ենթարկվել: India Express-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Մայուրբխանի շրջանի Մադխուպուր գյուղում: 7 մարդ կալանավորվել է:
Ըստ պարբերականի՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, սակայն դրա մասին միայն նոյեմբերի սկզբին է հայտնի դարձել, երբ գյուղի բնկաչուհիներից մեկը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ գյուղացիներն իր ամուսնուն ծառին են կապել եւ ծեծել:
Երբ նա փորձել է պաշտպանել ամուսնուն նրան եւս այլ կականց հետ կապել են ծառին եւ ծեծել:
Գյուղացիներն այդպես են վարվել, քանի որ կարծում են, որ կախարդությունը գյուղի մի քանի բնակչի է սպանել:











