Միավորված Ազգերի Կազմակերպությունը հաղորդում է Սոմալիում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության ընդլայնման մասին: Այդ մասին ասվում է Սոմալիի հարցերով ՄԱԿ փորձագիտական խմբի հաղորդման մեջ, փոխանցում է  DW-ն:

Ջիհադական խմբավորումը Աբդուլկադիր Մումինի գլխավորությամբ իր շարքերն է համալրում նորանոր զինյալներով: 2016-ի վերջում այդ թվաքանակը կազմում էր մի քանի տասնյակ մարդ, իսկ 2017-ի նոյեմբերին այն արդեն ունի շուրջ 200 անդամ: Մումինը մշտական կապի մեջ է Եմենի ԻՊ ներկայացուցիչների հետ, որոնք Իրաքի ու Սիրիայի իսլամիստականների առաջնորդների հետ կապի միջնորդներ են հանդես գալիս: Սոմալիի զինյալները նրանցից ֆինանսական աջակցություն են ստանում:

ՄԱԿ փորձագիտական  հաղորդագրության մեջ ասվում է, որ Սիրիայի ու Իրաքի պարտությունից հետո ԻՊ զինյալները կարող են պահեստավորվել Սոմալիի այդ շրջանում: Նոյեմբերին ամերիկյան անօդաչու սարքն առաջին անգամ հարված է հասցրել ԻՊ Սոմալիի զինյալներին՝ Պենտագոնի տվյալներով ոչնչացնելով  «շատ ահաբեկիչների»: