Նամակում, որը Հյուիսիսային Կորեայի պատվիրակությունը ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի միջոցով փոխանցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասվում էր, որ Փհենյանը պատրաստ է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր  աղբյուրները։

Մատվիենկոն հոկտեմբերին Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Փհենյանի ներկայացուցիչներն իրեն են փոխանցել ՄԱԿ-ում ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Հյուսիսային Կորեայի գերագույն ղեկավար Կիմ Չեն Ընի արձագանքի բնօրինակը։

«Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակում ասվում էր, որ Փհենյանը պատրաստ է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին։ Այդ նամակի մասին տեղյակ էին պահել ԱՄՆ-ին, որից հետո Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ դիրքորոշումը փոխվել  էր»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Իր հերթին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ինքը հյուսիսկորեական պատվիրակության փոխանցած նամակի մասին ոչինչ չգիտի։