Իտալական ավտոմեքենաշինական Lamborghini ընկերությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Huracan մոդելի սպորտային ավտոմեքենայի յուրահատուկ օրինակ է նվիրել, որը նախատեսվում է վաճառել աճուրդում՝ հավաքված միջոցներով բարեգործություն անելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Չորեքշաբթի առավոտյան Վատիկանում պոնտիֆիկոսը Lamborghini-ի ղեկավարներից ընդունել է ձյունաճերմակ ավտոմեքենան եւ ստորագրել նրա վրա:

Ավելի ուշ իտալական գերմեքենան  Sotheby`s աճուրդի տանը վաճառքի կհանվի, որից ստացված եկամուտը կանցնի Ֆրանցիսկոս Պապի անձնական տրամադրության տակ՝ բարեգործական նպատակների համար: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն նախօրոք արդեն հրահանգել է, թե ինչպես օգտագործեն միջոցները:

Սուրբ աթոռի տպագրության ծառայության հաղորդմամբ՝ գումարները կուղղվեն միանգամից երեք ծրագրերի իրականացմանը: