Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ը՝ Երեւանում պաշտոնական այցի ժամանակ,  իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի  եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները կքննարկի, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախատեսված է բանակցություններ վարել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հանդիպում ունենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին  քաղաքականության փոխգործակցությունը` ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարցերով, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՍՏՀԿ եւ այլ միջազգային համաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:

Արտաքին գործերի նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: