Իսպանիայի Տեներիֆե կղզու գիշերային ակումբում դիսկոտեկի ժամանակ հատակը փլուզվել է, 22 մարդ վիրավորվել է, հաղորդում է Mundo-ն:
Հրապարակման համաձայն՝ Ադեխե քաղաքում գտնվող Butterfly Disco Pub-ի հատակը կոտրվել է, եւ մարդիկ մոտ մեկ հարկի բարձրությունից ընկել են նկուղ: Հրշեջները եւ շտապօգնության աշխատակիցները բոլոր տուժածներին փրկել են: Երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, շատերին կոտրվածքներով եւ տարբեր աստիճանի հարվածներով հիվանդանոցներ են տեղափոխել:
Տուժածների թվում տարբեր տարիքի եւ տարբեր ազգությունների մարդիկ են, մասնավորապես՝ ֆրանսիացիներ, բելգիացիներ եւ ռումինացիներ, հաղորդում է RTVE- ն:











