Դաղստանի Կիզիլյուրտ քաղաքի կայարանում տեսախցիկը նկարահանել է, ինչպես է դանակով զինված տղամարդը հարձակվել երկու ոստիկանի վրա, հաղորդում է Telegram-канале Directorate 4-ը:
Տեսանյութում երեւում է ինչպես է հեռվից սեւ հագուստով տղամարդը մոտենում ոստիկաններին: Նա մեջքի հետեւից հանկարծակի հարձակվում է ոստիկանի վրա, այնուհետ նրա զրուցակիցի վրա: Իրավապահը երկար դիմադրում է եւ ի վերջո կրակում է տղամարդու վրա:
Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:00-ին: Ոստիկաններից մեկը, նաեւ հանցագործը վիրավորվել են:











