Շրջակա միջավայրի աղտոտումը հակաբիոտիկներ պարունակվող քիմիական նյութերով հանգեցնում է «սուպեր բակտերիաների» առաջացմանը, որոնք կայուն են այս խմբի ցանկացած դեղամիջոցի նկատմամբ: Փորձագետները զգուշացնում են, որ սա մարդկության համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է:

Այս մասին ասվում է շրջական միջավայրի վերաբերյալ ՄԱԿ Ասամբլեայում  ներկայացված զեկույցում: Այն այս օրերին տեղի է ունենում Նայրոբիում:

Խնդիրը մեծ թափ է հավաքում, քանի որ վերջին երկու տասնամյակների ընթացքում հակաբիոտիկների օգտագործումը աճել է գրեթե 36 տոկոսով, իսկ 2020 թվականին`67 տոկոսով: Փորձագետները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրը հակաբակտերիալ քիմիական բաղադրիչներով աղտոտման դեմ պայքարի համար: