Մերձավոր Արեւելքի կարգավորման ՄԱԿ համակարգող Նիկոլայ Մլադենովն ասել է, որ հնարավոր է տարածաշրջանում իրավիճակը սրվի Երուսաղեմի որոշման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր մեծ ռիսկ կա, որ մենք կարող ենք միակողմանի գործողությունների շղթա տեսնել, որը մեզ հեռու կմղի խաղաղության հասնելու ընդհանուր նպատակից: Առաջիկա օրերին չափազանց կարեւոր կլինի, որ առաջնորդները ցուցաբերեն  իմաստություն եւ ջանքեր գործադրեն սադրողական հռետորաբանությունը կանխելու համար», - ասել է Մլադենովը:

Ուրբաթ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ԱԽ ութ անդամ երկրների խնդրանքով արտահերթ ժողով է անցկացնում Երուսաղեմի հարցով: