Արաբական պետությունների լիգայի՝ Երուսաղեմի վերաբերյալ դիրքորոշումը շարունակում է ոչ բավականաչափ կոշտ լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո քաղաքի առջեւ ծառացած սպառնալիքի համեմատ: Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:

«Արաբական երկրները պետք է ավելի շատ քաղաքական եւ տնտեսական միջոցներ ձեռնարկեն, որպեսզի պաշտպանեն Երուսաղեմի կարգավիճակը», - շեշտել են վարչությունում: «ԱՊԼ-ի նախարարների որոշումը չի համապատասխանում այն սպառնալիքի մակարդակին, որը հայտնվել է Երուսաղեմի առջեւ»:

Եգիպտոսի մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ին արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցավ Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստը՝ նվիրված Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը: Հանդիպումից հետո կազմակերպությունը կոչ արեց Միացյալ Նահանգներին հրաժարվել քայլերից, որոնք խախտում են միջազգային օրենսդրությունը եւ հակասում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումներին: