Կիրակի Ֆլորիդա նահանգի Ֆորթ Մայերս քաղաքի Edison Mall առեւտրային կենտրոնի այցելուները հերթական ծեծկռտուքի ականատեսն են դարձել, հայտնում է USA.one-ն:
Ծեծկռտուքի մասնակիցները կանայք էին, ընդ որում՝ նրանից մեկը փոքր երեխայի հետ էր:
Ականատեսներից մեկը ծեծկռտուքի տեսահոլովակը տեղադրել էր ֆեյբուքում, ապա հեռացրել այն, սակայն 10News հեռուստաալիքը տեսանյութը հրապարակելու թույլտվություն էր ստացել՝ առանց նշելու տեսանկարահանողի անունը:
Տեսանյությում Victoria's Secret խանութի մոտ հավաքված մի խումբ կանայք ծեծում են միմյանց: Հանկարծ փոքր երեխայի հետ մեկ այլ կին է միանում ծեծկռտուքին: Քունգ ֆուի հնարքով նա ոտքի հարված է հասցնում կանանցից մեկի դեմքին։
News-Press պարբերականին ոստիկանները պատմել են, որ նրանք ահազանգով գնացել են դեպքի վայր, բայց «մարտի» մասնակիցները հեռացել էին այնտեղից։
Հաղորդվում է նաեւ, որ Lee County շրջանի շերիֆի օգնականի կինը՝ Լինդա Դեվերսո Պակուլիսը, ով աչքի էր ընկել ֆեյսբուքյան հրապարակման տակ ռասիստական մեկնաբանություններով, հայտարարել է, որ իր էջը ենթարկվել է հարձակման, որի մասին նա հայտնել է սոցիալական ցանցին։











