Անկարան Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) արտահերթ նստաշրջանի քվեարկությանը ակնկալում է լայն աջակցություն բանաձեւի նախագծին, որով կոչ է արվում չեղարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները դեկտեմբերի 18-ին արգելափակել էին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման չեղարկման վերաբերյալ նախագիծը:

Դեկտեմբերի 21-ին կկայա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը, որին եւ քվեարկության կդրվի Երուսաղեմի վերաբերյալ բանաձեւի նախագիծը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 20-ին, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտգործնախարարը անձամբ կգնա ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստին մասնակցելու համար:

Չավուշօղլուն մտադիր է անձամբ մասնակցել Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԳԱ նիստին. Լրատվամիջոց