ՄԱԿ-ում Եմենի մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ներկայացնում է բանաձեւ, որը կոչ է անում անվավեր ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը, հաղորդում է AP-ն:

Դեսպան Հալեդ Հուսեյն Մուհամմեդ Ալեյմանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններն անվանում է «Պաղեստինի ժողովրդի, արաբական ազգերի, աշխարհի բոլոր մուսուլմանների եւ քրիստոնյաների իրավունքների ակնհայտ խախատում»:

Նրա խոաքով՝ ԱՄՆ որոշումը «միջազհային իրավունքի վտանգավոր խախտում է»: