ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ բանաձեւ է ընդունել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անվտանգության խորհրդի որոշումը նոյեմբերի 29-ին Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման պատասխանն է: ԱՄՆ կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը Անվտանգության խորհրդում բոլոր 15 երկրների աջակցությունն է ստացել:

Նոր պատժամիջոցները ընդլայնում են Հյուսիսային Կորեայի դեմ առեւտրային արգելքը, հավանաբար արգելք կսահմանվի ԿԺԴՀ-ից սննդամթերքի, հաստոցների եւ էլեկտրական սարքավորումների, տրանսպորտային նավերի եւ հումքի որոշ տեսակների, այդ թվում մագնեզիտի եւ փայտի արտահանման վերաբերյալ, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին արդյունաբերական սարքավորումների, տրանսպորտային նավերի եւ մետաղների մատակարարելու արգելք կսահմանվի:

Բանաձեւը Հյուսիսային Կորեային տարեկան 4 միլիոն բարելից ավել նավթ մատակարարելու արգելք է սահմանում:

Բացի դրանից, 2018-ի սկզբից նավթամթերքների մատակարարման համար սահմանափակումներ կկիրառվեն, այսուհետ Փհենյանին թույլատրվում է մինչեւ 500.000 բարել նավթավերամշակման մթերքների, ներառյալ բենզին, դիզել եւ կերոսին ստանալ: