ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է դեկտեմբերի 19-ին հուսիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածը, հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ԱԽ հայտարարությունը։
«ՄԱԿ ԱԽ անդամները վճռականորեն դատապարտում են հուսիների կողմից Էր Ռիադի վրա բալիստիկ հրթիռի արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի դրանից ՄԱԿ ԱԽ անդամները մտահոգություն են հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները շարունակելու՝ հուսիների մտադրության կապակցությամբ։
ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել բոլոր անդամ երկրներին լիարժեք կատարել զենքի էմբարգոյի բոլոր ասպեկտները ու լուրջ մտահոգություն է հայտնել Եմենում հումանիտար իրավիճակի վատացման կապակցությամբ, կոչ անելով բոլոր կողմերին ապահովել «անվտանգ, արագ ու անարգել հումանիտար մատակարարումների հնարավորություն»։ ՄԱԿ ԱԽ-ն նաեւ իր հանձնառությունն է հաստատել «Եմենի միասնականությանը ,ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Հուսիները հրթիռ են արձակել Ալ-Ռիյադի թագավորական պալատի ուղղությամբ




























