«Զեմլյա Լեոպարդա» ազգային պարկում ապրող  «Leo 69F»  հեռավորարեւելյան լեոպարդների ամենահին ներկայացուցիչներից մեկը դուրս է եկել անտառից՝ հայտնվելով ճանապարհին, իսկ անցնող մեքենաներից մեկի տեսագրանցող սարքը ֆիքսել է նրան։ Այս մասին հայտնում է ազգային պարկի մամուլի ծառայությունը։

«Աշխարհի հազվագյուտ կատվի բացառիկ կադրերը հնարավոր եղավ ստանալ հաջողակ ականատեսի շնորհիվ, որը մեքենայով անցնելիս է եղել «Զեմլյա Լեոպարդա»-ի մոտով: Ազգային պարկի աշխատակիցները ուսումնասիրել են սիրողական տեսանյութը, որում հեռավորարեւելյան ընձառյուծը մոտենում է ճանապարհին, եւ հայտնաբերել են  կենդանու անսովոր վարքի պատճառները: Ազգային պարկի բոլոր «բնակիչների»  կաշվի ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ  տեսանյութում «Լեո 69F» համարի ներքո էգ ընձառյուծն է »,-նշված է զեկույցում: