Հայաստանի կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում հաստատվել է փախստական ճանաչված եւ հանրապետությունում ապաստան ստացած անձանց բնակարաններով ապահովելու կարգը: Որոշման նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Մասնավորապես, Հայաստանում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց տեղաբաշխման  կարգը հաստատվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցների հաշվին կառուցված շենքերում եւ կառավարվում է  կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության կողմից: «Դա հնարավորություն կտա լուծել փախստականներին ժամանակավոր բնակարանով ապահովելու հարցը»,-ասաց Լոքյանը: