Պերմի դպրոցում տեղի ունեցած միջադեպի վարկածներից մեկը ծրագրված հարձակում է: Դանակների օգտագործմամբ ծեծկռտուքի ժամանակ տուժել են ավելի քան տասը երեխաներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Ներկայումս երկու վարկած է քննարկվում. 16 տարեկան երկու տղաների միջեւ ծեծկռտուքը, որոնց սկսել էին բաժանել կամ այդ պատանիների ծրագրված հարձակումը 4-րդ դասարանի աշակերտների վրա, ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա՝ երկրորդ վարկածի օգտին են խոսում ականատեսների եւ տուժածների ցուցմուքները, որոնց համաձայն՝ դպրոցի ավագ դասարանի աշակերտը եւ այդ դպրոցի նախկին աշակերտը դասի ժամանակ ներխուժել են դասարան եւ սկսել են ներկաներին դանակի հարվածներ հասցնել, այդ թվում ուսուցչին: Ընդ որում, ըստ ցուցմունքների, պատանիներից մեկը շրջել է դասարանով, մինչդեռ մյուսը փակել է դռան մուտքը՝ թույլ չտալով աշակերտներին փախչել:
Ըստ նրա՝ աշակերտները այլ աշակերտների կողմից մշտապես ծաղր ու ծանակի են ենթարկվել սոցիալական ցանցերում: Ենթադրաբար, նրանք հարձակումը կազմակերպել են ինքնահաստատման նպատակով, իսկ կատարվածից հետո մտադիր են եղել ինքնասպան լինել: Նրանց դանակի հարվածներից ստացված վնասվածքներով հոսպիտալացրել են:
Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի առավոտյան թիվ 127 դպրոցում: Երկու անչափահաս՝ դպրոցում սովորող տղան եւ դպրոցի նախկին աշակերտը, ծեծկռուք էին սկսել, ապա՝ գործի դրել դանակները: Արդյուքնում տուժել է 15 մարդ, նրանցից 12-ը հոսպիտալացվել են, եւս 3-ի մոտ հոգեբանական տրավմաներ են: Տուժած երեխաները 10-ից 12 տարեկան են:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
- Պերմի դպրոցից տեսանյութ է հրապարակվել
- Հրապարակվել է Պերմի դպրոցում վիրավորվածների ցուցակը. Վիրավորներից մեկը Մենուա Աբրոյանն է
- Տղաս ստացված վնասվածքներով դպրոցից ինքնուրույն վազել է մինչեւ պոլիկլինիկա. Պերմում վիրավորված հայ դպրոցականի հայր











