Իրանում աղետի ենթարկված օդանավի բոլոր 66 ուղեւորների զոհվելու մասին հայտարարությունը Aseman Airlines-ը վաղաժամ է համարել: Այս մասին կիրակի հայտարարել է ավիափոխադրողի ներկայացուցիչ Մոհամմադ Թաբաթաբաին, հայտնում է ISNA գործակալությունը:
«Մենք դեռեւս աղետի վայրին հասանելոիություն չունենք, ուստի չենք կարող վերջնականապես հաստատել բոլոր ուղեւորների եւ անձնակազմի զոհվելու մասին»,- ասել է նա:
Ավելի վաղ Тasnim գործակալությունը, վկայակոչելով ավիափոխադրողի տնօրենին, հայտնել էր, որ աղետի հետեւանքով ողջ մնացածներ չկան:
ATR 72 ուղեւորատար օդանավը Մեհրաբադ օդանավակայանից Յասուջ էր թռել տեղական ժամանակով ժամը 8-ին եւ 50 րոպե անց ռադարներից անհետացել էր: Ավիացիոն իշխանությունների տեղեկություններով՝ օդանավը կործանվել է Դենա լեռների շրջանում՝ Թեհրանից 500 կմ եւ նշանակման վայրից 25 կմ հեռավորությամբ: Կործանման վայր են ուղարկվել փրկրարական խմբեր, սակայն հնարավոր ողջ մնացածների եւ բեկորների որոնումները դժվարանում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ինչպես նշում է Press TV-ն, ֆրանս-իտալական ATR կոնցեռնը Թեհրանի հետ պայմանագիր էր կնքել 20 ATR 72 օդանավերի մատակարարման մասին: 2017-ին առաջին 8 մեքենաները տեղ են հասել, ընթացիկ տարվա ընթացքում սպասվում է եւս 12-ի մատակարարումը:
Իրանում կործանված օդանավի օդաչուն 2013 թվականին վայրէջք է կատարել չգործող շարժիչով
Իրանում կործանված օդանավը նախկինում տեխնիկական խնդիրներ է ունեցել
Իրանի հատուկ ծառայությունները չեն կարողանում հասնել լեռներում կործանված օդանավի աղետի վայր
Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել




























