ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը ու նրա դուստր Յուլիան, հավանաբար, թունավորվել էին նյարդակաթվածային նյութից Սոլսբերի իրենց տանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝վկայակոչելով Telegraph-ին:

Թունավորման միջադեպի արդյունքում ծանր վիճակում է հայտնվել նաեւ տեղական ոստիկանության աշխատակից Նիք Բեյլին: Սակայն բժիշկը, որը նրանց տեղում օգնություն է ցույց տվել, չի տուժել:

Հրատարակությունը եզրակացնում է, որ  հայրը եւ դուստրը հավանաբար թունավորվել են իրենց տանը, այլ ոչ թե փողոցում, ինչպես ենթադրվում էր նախկինում:

Ուիլտշիր շրջանի ոստիկանությունը մարտի 5-ին հաղորդել էր, որ երկու մարդիկ գտնվում են ծանր վիճակում `անհայտ նյութի թունավորման պատճառով: Ոչ ոստիկանները, ոչ ներքին գործերի նախարար Ամբեր Ռադդը, ոչ էլ վարչապետ Թերեզա Մոյը, զոհերի մասին խոսելիս, չեն անվանել Սկրիպալի եւ նրա դստեր անունները: