Կրասնոդարի Կուբանի հետ Թուրքիայի Բելեկ քաղաք ուսումնամարզական հավաքի են մեկնել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի Փյունիկի խաղացողներ Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը:
Թուրքական հավաքի ժամանակ թիմին կմիանան մի քանի պոտենցիալ նորեկներ, - ակումբի մամուլի ծառայությանը պատմել է թիմի մարզիչ Էմիլ Կարասը: Շեշտը կդրվի ֆուտբոլիստների ֆիզիկական եւ ֆունկցիոնալ վիճակի բարելավման վրա: Նախատեսված է նաեւ չորս ստուգողական հանդիպում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները փորձաշրջան են անցնում:





























