ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնի խոսքերը՝ «մի կողմ քաշվել եւ բերանը փակել», համարել է պատմություն մտնելու փորձ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հավանաբար նա ցանկանում է պատմության մեջ մտնել ինչ-որ աղաղակող հայտարարություններով: Թերեզա Մեյի մոտ «highly possible»-ը (շատ հնարավոր է)  ՌԴ մեղքի համար գլխավոր փաստարկն է, իս նրա մոտ «Russia should go away» (Ռուսաստանը պետք է մի կողմ գնա): Միգուցե կրթությունը չի բավարարում, ես չգիտեմ», — ասել է Լավրովը:

Մարտի 15-ին Ուիլյամսոնը հայտարարել էր, որ չարժե է, որ Ռուսաստանը Սկրիպալի գործով Բրիտանիայից դիվանագետների արտաքսմանը պատասխանի: