Վաղ թե ուշ Լոնդոնը ստիպված կլինի ՌԴ-ում լրտեսության համար դատապարտված ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի Սոլսբերիում թունավորման միջադեպի հետ կապված Մոսկվային ուղղված իր մերկապարանոց մեղադրանքները կա՛մ հաստատել ինչ-որ ապացույցներով, կա՛մ ներողություն խնդրել: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցքում է ՏԱՍՍ-ը:
Այս իրավիճակը մեկնաբանելով՝ նա նշել է, որ չէր սկսի խոսել «Արեւմուտքի հետ հարաբերությունների սրման մասին»: «Տվյալ իրավիճակում խոսքը վերաբերում է միանգամայն դժվար բացատրելի, անհասկանալի մոտիվացիայով, Մեծ Բրիտանիայի ղեկավարության կողմից Ռուսաստանի դեմ ուղղված անհիմն զրպարտչական հոսքին»,- կարծում է նա:
«Մեզ հասկանալի է [Մեծ Բրիտանիայի հետ մյուս երկրների] համերաշխությունը՝ ե՛ւ եվրատլանտյան, ե՛ւ այլ, սակայն վաղ թե ուշ այս մերկապարանոց մեղադրանքների համար ստիպված կլինեն պատասխանել: Անհրաժեշտ կլինի կամ ինչ-որ բանով՝ որեւէ ապացույցով հաստատել, կա՛մ համապատասխան ներողություն խնդրել»,- ասել է Պեսկովը:



























