Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձում են համոզել Եվրոպայի իրենց դաշնակիցներին արտաքսել ռուսական դեսպաններին Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ, լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի պատճառով, գրում է Bloomberg–ը։

Գերատեսչության տվյալներով, բրիտանական իշխանությունները հիմնական դաշնակիցներին Սկրիպալի գործով հետախուզական տվյալներ են տրամադրել։

Պարբերականի տվյալներով, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ԵՄ երկրների առաջնորդներին  համոզել, որ Մոսկվան սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար։