Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր, հունվարի 12-ին հրապարակել է ազգային հավաքականների 2011թ. դասակարգման առաջին աղյուսակը: Հայաստանի հավաքականը 515 միավորով պահպանել է 60-րդ տեղը:
Առաջին տասնյակում մեկ փոփոխություն է տեղի ունեցել: Խորվաթիայի հավաքականը 10-ից բարձարցել է 9-րդ տեղ` շրջանցելով Եգիպտոսին: Առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի. Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Բրազիլիա, Արգենտինա, Անգլիա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Խորվաթիա, Եգիպտոս:
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի առաջիկա մրցակից Ռուսաստանի հավաքականը շարունակում է մնալ 13-րդ տեղում:
20. (20) Սլովակիա - 854
34. (34) Ուկրաինա - 702
35. (36) Իռլանդիա - 681
81. (76) Մակեդոնիա - 418
202. (202) Անդորրա - 2





























