Ռուսաստանը կապ չունի Սոլսբերիում Գլխավոր հետախուզության վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորման հետ, գրել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն իր նամակում, որը ուղարկել է այնտեղ տուժած ոստիկան Նիկի Բեյլիին, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Դուք կարող եք վստահ լինել, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի այս  միջադեպին եւ պատրաստ է փոխգործակցել բրիտանական իշխանությունների հետ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների մակարդակով։,-գրել է դեսպանը։

Նա նաեւ նշել է, որ իրեն թեթեւացած է զգացել այն բանից հետո, երբ Բեյլիին դուրս են գրել հիվանդանոցից՝ մաղթելով նրան շուտափույթ կազդուրում։ Դեսպանը նաեւ շնորհակալություն  է հայտնել ոստիկանին իր քաջության համար։

Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Տուժել էր նաեւ առաջինը դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակից Նիկ Բեյլին։ Մարտի 22-ին հայտնի էր դարձել, որ ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից։