Ամերիկյան Ford եւ չինական Alibaba ընկերությունները Չինաստանի Գուանչժու նահանգում մեքենաների վաճառքի ավտոմատ են ստեղծել: TechCrunch-ը գրում է, որ առեւտրային ավտոմատի ստեղծումը եւ շինարարությունը կատարվել են անցած երկու տարիների ընթացքում: Բազմահարկ կառույցը կարող է ոչ միայն վաճառել մեքենաները, այլեւ փորձարկման համար դրանք տրամադրել:
Ավտոմատից օգտվելու համար հարկավոր է սմարթֆոնում Tmail հավելվածը տեղադրել: Այդ հավելվածով կարելի է գնել մեքենա կամ թեստ դրայվ պատվիրել: Վերջին տարբերակի դեպքում մեքենան 3 օրվա ընթացքում պետք է վերադարձնել:



























