Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը The Times պարբերականի սյունակով շնորհակալություն է հայտնել երկրներին, որոնք ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում են ընդունել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Նախկինում երբեք այսքան երկրներ միասին ռուս դիվանագետներին չեն արտաքսել…Մեծ Բրիտանիայի այս դաշնակիցները գիտակցված իրենց դրել են հատուցման սպառնալիքի տակ»,- նշել է Ջոնսոնը:
Նա շեշտել է, որ Լոնդոնին սատարած մի շարք երկրներ կարող են բախվել Ռուսաստանից իրենց դիվանագետներին արտաքսելու հետ: «Այնպես որ՝ անչափ շնորհակալ եմ պետություններին, որոնք որոշել են գործել»,- հավելել է նա:
Դրանից բացի, BBC News-ի հետ հարցազրույցում Ջոնսոնը ողջունել է «արտասովոր միջազգային պատասխանը» Սոլսբերիում ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպին:
Ջոնսոնի կարծիքով՝ մյուս պետությունների նման արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ «վերջին տարիներին շատ են այն երկրները, որոնք եթե անգամ իրենց վրա չեն զգացել իրենց հողում նյարդակաթվածահարող նյութով մահափորձը, ապա եղել են այս կամ այն ձեւի սադրանքներ»:
Նրա կարծիքով՝ մյուս երկրները «անսպասելի գիտակցել են, որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ իրենց քաղաքներում»:
Ջոնսոնը ռուս դիվանագետների արտաքսումը որակել է «միանգամայն աննախադեպ գլոբալ պատասխան»:
Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության «Նովիչոկ» նյարդակաթվածահորղ նյութով։ Նրանք ծայրահեղ վիճակում են:




























