ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պետք է դատապարտեն Ռուսաստանին ընտրություններին միջամտելու եւ կիբերհարձակումների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, հաղորդում է Reuters-ը:

Նա բարձր է գնահատել Բրիտանիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ դրսեւորված համախմբվածությունը:

«Կարեւոր է, որ մենք միմյանց հետ համերաշխ համագործակցենք՝ ՌԴ-ին կանգնեցնելու եւ դատապարտելու համար», - ասել է Ռայանը: «Լինի դա Բրիտանիայում կոնկրետ գործունեությունը (Ռուսաստանի) կամ այն փաստը, որ Ռուսաստանը փորձում է այլ երկրներում ապատեղեկատվության եւ միջամտության միջոցով խառնաշփոթ սերմանել` խախտելով այդ պետությունների ինքնիշխանությունը », - ասել է նա: