Ռուս դիվանագետների արտաքսման մասին ՆԱՏՕ-ի որոշումը ցույց տվեց, որ Դաշինքը դեռեւս արդիական է: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը՝ հավելելով, որ Մոսկվան կարող է Եվրոպայի գործընկերը լինել, սակայն այլ ուղի է ընտրել, հաղորդում է Reuters-ը:

«Ռուսաստանը Եվրոպայի գործընկերը դառնալու հնարավորություն ունի: Բայց ես կարծում եմ, որ հիմա մենք պետք է ընդունենք, որ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրների հետ այլ հարաբերություններ է  նախընտրում», - ասել է Մաթիսը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտնել էր Դաշինքնում ՌԴ առաքելությունից 7 ռուս դիվանագետների արտաքսման եւ ռուսական առաքելության կրճատման մասին:

Նշենք, որ Լոնդոնը Մոսկվային մեղադրել է նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը թունավորելու համար: Միացյալ Թագավորությունը 23 ռուս դիվանագետների է արտաքսել եւ կասեցրել է երկկողմ շփումները: Որպես Միացյալ Թագավորության հետ համերաշխության նշան, ռուս դիվանագետներին ատաքսել են նաեւ ԱՄՆ-ն, Կանադա, Ավստրալիա եւ ավելի քան մեկ տասնյակ եվրոպական երկրներ: