Բրիտանիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիալի եւ նրա դստեր թունավորումը հավասարազոր է Ռուսաստանի կառավարության կողմից «մահափորձին»: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ այս հարձակումն ակնհայտորեն կապված է քիմիական նյութի օգտագործման հետ: Մաթիսը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա Եվրոպայում քիմիական զենքի կիրառմամբ առաջին հարձակումն է:

Հարցին՝ արդյոք սա պատերազմի գործողություն է, Մաթիսն ասել է, որ դա Ռուսաստանի վարքագծի օրինակն է, որը նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով, կարելի է ճշմարտանման ձեւով հերքել: