Մալթայի կառավարությունը հաղորդել է, որ հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին Սկրիպալի գործի կապակցությամբ խորհրդակցությունների նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սոլսբերիում հարձակման համատեքստում Մալթայի կառավարությունը քաղաքական խորհրդակցությունների համար հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից: Մալթայի կառավարությունը լիարժեք սոլիդարություն է հայտնում բրիտանական կառավարությանը մեր ընդհանուր անվտանգության դեմ այս լրջագույն մարտահրավերի ֆոնին»,- հայտնել է կառավարությունը Twitter-ում:
Հիշեցնենք, որ բրիտանական Սոլսբերիում մարտի 4-ին նյարդակաթվածային նյութով թունավորել էին Գլխավոր հետախուզական վարչության նախկին փոխգնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը: Բրիտանական կողմը պնդում է, որ ռուսական պետությունը մասնակից է Սկրիպալի թունավորմանը: Ռուսաստանը կտրականապես ժխտում է այդ մեղադրանքը: Մեծ Բրիտանիայից հետո մի շարք ԵՄ երկրներ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան եւ այլ երկրներ Սկրիպալի գործի կապակցությամբ որոշում են կայացրել ռուս դիվանագետների արտաքսման մասին:

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Իրանը Հայաստանի ղեկավարությունից սպասում է հավաստիացումների TRIPP-ի հարցով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ասֆալտը քերել, փոսերը չեն լցրել. Երեւանում բազմաթիվ մեքենաներ են վնասվել I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Հրապարակ»․ Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի

«Հրապարակ»․ Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը

«Փաստ». Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք

«Փաստ». Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ

















