Պորտուգալիան խորհրդակցությունների համար Ռուսաստանից իր դեսպանին հետ է կանչել: Այս մասին RTP-ին տված հարցազրույցում հայտարարել է Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Աուգուշտու Սանտուշ Սիլվան: Լիսաբոնը որոշել է չարտաքսել ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ռուսաստանի դիվանագետների եւ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների արտաքսման մասին մարտի 26-ին հայտնել են ավելի քան 20 երկրներ: Նրանց թվում են Միացյալ Նահանգները, Կանադան, Ուկրաինան եւ եվրոպական պետութունները, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան եւ այլն։ Ավելի վաղ Սկրիպալի գործով Միացյալ Թագավորությունը երկրից արտաքսել էր 23 ռուս դիվանագետի: Ռուսական կողմը արձագանքեց հայելային կերպով: Լոնդոնում ենթադրում են, որ Մոսկվան է մեղավոր նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիապլի եւ նրա դստեր թունավորման համար: Իր հերթին, Ռուսաստանը բոլոր մեղադրանքները հերքում է: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք կպատասխանեն այն բոլոր երկրներին, որոնք արտաքսել են իրենց տարածքից ռուսաստանյան ներկայացուցիչներին: