ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսով քննարկել են Սոլսբերիում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ կապված ռուս դիվանագետների արտաքսումը:

Սպիտակ տան հաղորդմամբ՝  երկու երկրների ղեկավարները կարեւորել են «Միացյալ Թագավորությունում եւ Միացյալ Նահանգներում ռուսական լրտեսական ցանցերի բացահայտումը ` Ռուսաստանի գաղտնի գործունեությունը սահմանափակելու եւ ցանկացած երկրում քիմիական զենքի կիրառմամբ հետագա հարձակումները կանխելու համար»:

Զրուցակիցները նաեւ քննարկել են, թե ինչպես  իրավական համագործակցության կատարելագործումը կնպաստի Օտարերկրյա տվյալների օգտագործման հստակեցման մասին օրենքի ընդունմանը (CLOUD):