Հունվարի 15-ից 30-ը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կանցկացվի շախմատի ավանդական փառատոնը, որի ուժեղագույն մրցաշարին կմասնակցեն ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին տասնյակի հինգ գրոսմայստերներ: 73-րդ անգամ կայանալիք մրցաշարն այս տարի նոր անվանում ունի: 2000 թվականից Corus Chess Tournament կոչված մրցաշարն այսուհետեւ կանցկացվի Tata Steel Chess Tournament անվանումով: Tata Steel-ը կլանել է Corus ընկերությունը:

Այս տարի մրցաշարը 20-րդ կարգի է: Մասնակիցներն են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (2804), Մագնուս Կարլսենը (2802), Լեւոն Արոնյանը (2801), Վլադիմիր Կրամնիկը (2781), Ալեքսանդր Գրիշչուկը (2771), Ռուսլան Պոնոմարյովը (2744), Հիկարու Նակամուրան (2741), Ալեքսեյ Շիրովը (2735), Վան Հաոն (2727), Մաքսիմ Վաշյե Լագրավը (2703) եւ կազմակերպիչների ոչ այնքան հայտնի ներկայացուցիչներ Անիշ Գիրին (2682), Յան Սմիթսը (2660) եւ Էրվին Լամին (2624):

Ժամանակի հաշվարկ. 100 րոպե` առաջին 40 քայլերի համար, 50 րոպե` հաջորդ 20 քայլերի համար, 15 րոպե` մինչեւ պարտիայի ավարտը, 30 վայրկյան յուրաքանչյուր քայլին գումարած

Խաղային օրեր. հունվարի 15-18, 20-23, 25-26, 28-30
Տուրի մեկնարկ. 16:30` Երեւանի ժամանակով, վերջինը տուրը` 15:00

Վեյկ Ան Զեեի շախմատային փառատոնի երկրորդ մրցաշարում հանդես կգա նաեւ Գաբրիել Սարգսյանը: