Փարիզում ՌԴ դեսպանատունը Ֆրանսիայի ԱԳՆ-ին նոտա է հղել Ռուսաստանի դեմ մոգոնած «Սկրիպալների գործի» վերաբերյալ 10 հարցերով, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մոսկվան, մասնավորապես, ցանկանում է իմանալ, թե ինչ հիմնավորմամբ է Ֆրանսիան ներգրաված Սոլսբերիի միջադեպի հետաքննության տեխնիկական համագործակցությանը»: Բացի այդ, ֆրանսիական կողմին հարցրել են, թե արդյոք «Ֆրանսիան պաշտոնական ծանուցում ուղարկել է ՔԶԱԿ-ին Սոլսբերիի միջադեպի հետաքննության տեխնիկական համագործակցության կապակցությամբ»:
Ռուսաստանը նաեւ պահանջում է «պատմել, թե ինչ ապացույցներ են փոխանցվել Մեծ Բրիտանիայի կողմից Ֆրանսիային տեխնիկական համագործակցության շրջանակում»:
Ռուսաստանը նաեւ խնդրել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին պատասխանել, թե արդյոք ֆրանսիացի փորձագետները ներկա են եղել մարտի սկզբին Սոլսբերիում թունավորված Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալներից կենսանյութերի հավաքմանը:
Բացի այդ ՌԴ ԱԳՆ-ին հետաքրքրում է նաեւ, թե ֆրանսիացի մասնագետները հետազոտե՞լ են արդյոք Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների կենսանյութերը եւ կոնկրետ ո՞ր լաբորատորիաներում:




























