Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հաստատել է, որ ռուս երկու դիվանագետներ հեռացել են երկրից, հաղորդում է SBS հեռուստաալիքը։ 

«Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, որոնց համար սահմանվել էր 7-օրյա ժամկետ երկրից հեռանալու համար, արդեն լքել են երկիրը»,–նշված է ԱԳ նախարարի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ավստրալիան եւս  արտաքսել էր ռուս դիվանագետների՝ միանալով Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սկրիպալի թունավորմանն ի պատասխան իրականացվող գործողություններին:

Մոսկվան, իր հերթին, հայտարարել էր, որ ռուս դիվանագետներին արտաքսած երկրներին հայելային պատասխան կտա։