Բանակը պայքարում է անօրինականությունների դեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադռանալով բանակում առկա խնդիրներին, այտեղ կատարվող կոռուպցիոն գործարքներին ու ձերբակալություններին:

«Ես իավաբան չեմ, որ համապատասխան մեկնաբանություն տամ, բայց կոռուպցիոն գործողությունների բացահայտումը նշանակում է, որ բանակը պայքարում է անօրինականությունների դեմ»,-ասաց նա:

Նշենք, որ վերջին շրջանում մի շարք կոռուպցիոն գործարքներ էին բացահայտվել ՊՆ-ում, եղել էին ձերբակալություններ: