Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումը բրիտանական Սոլսբերիում սադրանք է արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին, ելույթ ունենալով Միջազգային անվտանգության 7-րդ մոսկովյան համաժողովի ժամանակ, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
«Անգամ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից կոպտորեն կազմակերպված Սկրիպալի թունավորման գրոտեսկային սադրանքում եվրոպական պետությունների մի մասը չի շտապում անվերապահորեն հետեւել Լոնդոնին եւ Վաշինգտոնին և նախընտրում է պարզել տեղի ունեցածը»,- հայտարարել է նա:
Նարիշկինի խոսքով՝ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններն ու այլ պաշտոնյաներ այսպես կոչված Սկրիպալի գործի շրջանակում ագրեսիվ ճնշում են գործադրում ՆԱՏՕ-ի դաշնակիցների, Եվրամիության երկրների, ինչպես նաեւ ասիական եւ այլ պետությունների վրա: Նրա կարծիքով՝ սա կարելի է «հարկադրանքի եւ նույնիսկ շանտաժի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ամերիկակենտրոն համակարգի» մոտեցման դրսեւորում համարել:
Սկրիպալների թունավորումը սադրանք է արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից. Նարիշկին
Հասանելի է
русскийԹեմա




























