Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին խորհուրդ է տվել Ժյուլ Վերն կարդալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս ճիշտ միտքը մեզ այն ժամանակ Դոստոեւսկու հետ կապված հուշել էր Բորիս Ջոնսոնը: Կցանկանայինք շարունակել այս էստաֆետը, եւ պարոն Լե Դրիանին «Սկրիպալի գործով» իր հրապարակային հայտարարությունների հետ կապված հիշեցնել  Ժյուլ Վերնին»,- ասել է Զախարովան:

Նրա կարծիքով՝ Ֆրանսիայի արտգործնախարարին պետք է կարդա «Կապիտան Գրանտի երեխաները»: «Գոյություն ունի նման անգերազանցելի, անմահ գործ», ինչպիսին «Կապիտան Գրանտի երեխաներն» են: Ես չգիտեմ՝ գիտեն արդյոք այս ստեղծագործության մասին Ֆրանսիայում, սակայն Ռուսաստանում գիտեն եւ սիրում են այն: Կարծում եմ, սա մեր յուրաքանչյուր երեխայի սեղանի գիրքն է»,- հավելել է նա եւ մեջբերել գրքի տասնվեցերորդ գլխից մի հատված:

Ավելի վաղ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի կողմից Դոստոեւսկու «Հանցագործություն եւ պատիժ» վեպի հիշեցումը