ՌԴ ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի զարմուհի Վիկտորյա Սկրիպալը պնդում է, որ հեռախոսով խոսել է Յուլյա Սկրիպալի հետ, հայտնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
«60 րոպե» ծրագրի եթերում հնչել է զրույցի ձայնագրությունը, որը խմբագրությանն է փոխանցել Վիկտորյա Սկրիպալը: Ծրագրի վարողների խոսքով՝ ձայնագրության բնօրինակ լինելը դեռեւս չի հաստատվել:
Ձայնագրության մեջ Վիկտորյա Սկրիպալը խոսում է կնոջ հետ, որը Յուլյա Սկրիպալ է ներկայացել: Զրուցակիցն ասում է, որ «իր մոտ ամեն ինչ լավ է»: Վիկտորյան նրան հայտնում է, որ վիզա ստանալու դեպքում Լոնդոն կմեկնի երկուշաբթի: Զրուցակիցը պատասխանում է, որ «ոչ մեկը վիզա չի տա»:




























