ՌԴ դեսպանատունը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից հրատապ նոտա է ստացել Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլյա Սկրիպալի առողջական վիճակի մասին տեղեկությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դիվանագետները հայտնել են հյուպատոսական ծառայության աշխատակիցների անուններն ու կոնտակտները, որոնք պատրաստ են անմիջապես մեկնել Սոլսբերի՝ Սկրիպալի դստեր հետ հանդիպելու համար: «Մենք հուսով ենք, որ բրիտանական կողմը չի ձգձգի այս հարցը եւ հնարավորինս շուտ պատասխան կտրամադրի դեսպանատանը»,- նշել է դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղարը:




























