Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիան տենդագին կերպով իր անհիմն դիրքորոշման հիմնավորում է փնտրում, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով բրիտանական լրատվամիջոցների հաղորդագրությունը՝ իբրեւ թե Սարատովի մարզում «Նովիչոկ» նյութի արտադրման մասին։
«Եթե նրանք միայն երեկ կամ վերջին ամսվա ընթացքում են իմացել ինչ–որ սարատովյան ձեռնարկության մասին, դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք տենդագին կերպով, ջղաձգորեն ամեն անգամ նոր հիմնավորում են փնտրում իրենց բացարձակ անպաշտպան դիրքորոշմանը»,–հայտնել է նախարարը։
Նա հավելել է, որ Մոսկվան չի կարող Սկրիպալի գործով Լոնդոնի տվյալներին հավատալ։
Նախարարը հավելել է, որ ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհուրդը սատարել է Սոլսբերիի միջադեպի հետաքննության շուրջ Քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակներում աշխատելու պահանջը։



























