Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի բոլոր անդամները կողմ են հանդես եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) շրջանակում Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետաքննության ուղղությամբ աշխատելու մասին պահանջներին, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է նիստին, ապա բոլոր մասնակիցները կողմն են հանդես եկել նախօրեին Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստի ժամանակ ներկայացված ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունում նշված դիրքորոշմանը», - ասել է նա:
Նախարարը հիշեցրել է, որ «հայտարարությունը որեւէ քաղաքականացում չի պարունակում. դրա նպատակը կոչն է բոլոր նրանց, ովք ցանկանում են պարզել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպը, որպեսզի պրոֆեսիոնալ կերպով, կոնկրետ աշխատել՝ քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի հիման վրա»:



























