Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը  մերժել է ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի զարմուհուն՝ Վիկտորիային վիզա տրամադրել, հաղորդում է ՌԲԿ–ն։

Դիվանագիտական առաքելության աշխատակիցներին շփոթեցրել է նրա այցելության նպատակը եւ ֆինանսական վիճակը, հետեւում է ծանուցման պատճենից, որին ծանոթացել է BBC-ում։

Վիկտորիա Սկրիպալի հարցաթերթիկում նշված է, որ մտադիր է այցելել իր հարազատներին Մեծ Բրիտանիայում։  

Հյուպատոսության որոշման մեջ նշված է, որ՝

«Ա. Ոչ մի վկայություն չկա, որ դուք արդեն այցելել եք Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալներին։

Բ. Ներկայումս Սերգեյ Սկրիպալը  չի կարող հյուրեր ընդունել։

Գ. Վստահություն չկա, որ Յուլիա Սկրիպալը ցանկանում է ձեր այցը»։

Բացի այդ, փաստաթղթում նշված է, որ Վիկտորիա Սկրիպալը չի կարողացել ապացուցել, որ կարող է ծածկել Բրիտանիա մեկնելու եւ այնպես մնալու ֆինանսական ծախսերը։