Ռուսաստանը կհրապարակի Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նամակագրությունը, երբ նա ղեկավարում էր Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը: Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր մենք առանձին փաստաթղթերի պատճեններ կներկայացնենք համապատասխան քրեական գործերից, ներառյալ` Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հետ նամակագրության նյութերը, նաև՝ Թերեզա Մեյի հետ, երբ նա զբաղեցնում էր Բրիտանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը»,- հայտնել է Կարապետյանը:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կհրապարակի Թերեզա Մեյի հետ նամակագրությունը. Սահակ Կարապետյան
Հասանելի է
русскийԹեմա




























