Այսօր, հունվարի 15-ին Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի ավանդական փառատոնը, որի ուժեղագույն մրցաշարին կմասնակցեն ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին տասնյակի հինգ գրոսմայստերներ: 73-րդ անգամ կայանալիք մրցաշարն այս տարի նոր անվանում ունի: 2000 թվականից Corus Chess Tournament կոչված մրցաշարն այսուհետեւ կանցկացվի Tata Steel Chess Tournament անվանումով: Tata Steel-ը կլանել է Corus ընկերությունը:

Այս տարի մրցաշարը 20-րդ կարգի է: Մասնակիցներն են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (2810), Մագնուս Կարլսենը (2814), Լեւոն Արոնյանը (2805), Վլադիմիր Կրամնիկը (2784), Ալեքսանդր Գրիշչուկը (2773), Ռուսլան Պոնոմարյովը (2744), Հիկարու Նակամուրան (2741), Ալեքսեյ Շիրովը (2735), Վան Հաոն (2727), Մաքսիմ Վաշյե Լագրավը (2703) եւ կազմակերպիչների ոչ այնքան հայտնի ներկայացուցիչներ Անիշ Գիրին (2682), Յան Սմիթսը (2660) եւ Էրվին Լամին (2624):

Ժամանակի հաշվարկ. 100 րոպե` առաջին 40 քայլերի համար, 50 րոպե` հաջորդ 20 քայլերի համար, 15 րոպե` մինչեւ պարտիայի ավարտը, 30 վայրկյան յուրաքանչյուր քայլին գումարած

Խաղային օրեր. հունվարի 15-18, 20-23, 25-26, 28-30
Տուրի մեկնարկ. 16:30` Երեւանի ժամանակով, վերջինը տուրը` 15:00

Կայացել է վիճակահանությունը եւ հայտնի են բոլոր տուրերի զույգերը: Արոնյանի առաջին մրցակիցը նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

1-ին տուր, 15 հունվարի, 16.30
Կարլսեն - Արոնյան

Պոնոմարյով - Անանդ
Լամի - Գիրի
Սմիթս - Շիրով

Նակամուրա - Գրիշչուկ

Վաշյե-Լագրավ - Վան Հաո

Նեպոմնյաշչի - Կրամնիկ

2-րդ տուր, 16 հունվարի, 16.30
Արոնյան - Նակամուրա

3-րդ տուր, 17 հունվարի, 16.30
Վաշյե- Լագրավ - Արոնյան

4-րդ տուր, 18 հունվարի, 16.30
Արոնյան - Նեպոմնյաշչի

5-րդ տուր, 20 հունվարի, 16.30
Կրամնիկ - Արոնյան

6-րդ տուր, 21 հունվարի, 16:30
Արոնյան - Վան Հաո

7-րդ տուր, 22 հունվարի, 16:30
Գրիշչուկ - Արոնյան

8-րդ տուր, 23 հունվարի, 16:30
Անանդ - Արոնյան

9-րդ տուր, 25 հունվարի, 16:30
Արոնյան - Շիրով

10-րդ տուր, 26 հունվարի, 16:30
Գիրի - Արոնյան

11-րդ, 28 հունվարի, 16:30
Արոնյան - Պոնոմարյով

12-րդ տուր, 29 հունվարի, 16:30
Լամի - Արոնյան

13-րդ տուր, 30 հունվարի, 15:00
Արոնյան - Սմիթս